17:29  ,  31 հոկտեմբերի, 2020

«Վանը» հաղթեց «Գանձասար-Կապանին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 10-րդ տուրում «Գանձասար-Կապանն» ընդունել էր «Վանին»:

Հանդիպումն ավարտվել է «Վանի» հաղթանակով՝ 3:1 հաշվով: «Վանի» կազմից գոլեր են հեղինակել ռուսաստանցի կիսապաշտպաններ Մուսլիմ Բամատգերեևը, Ստանիսլավ Եֆիմովը և Կոտ դ՛Իվուարը ներկայացնող հարձակվող Վիլֆրիդ Եզան: «Գանձասար-Կապանի» միակ գոլը խփել լիտվացի հարձակվող Ռոկաս Կրուսնաուսկասը:

Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետո «Վանը» ունի 12 միավոր և մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: «Գանձասար-Կապանը» 7 միավորով 8-րդ տեղում է:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Վան»՝ 1:3

Ռոկաս Կրուսնաուսկաս, 27 - Մուսլիմ Բամատգերեև, 8, Ստանիսլավ Եֆիմով, 75, Վիլֆրիդ Եզա, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով