16:40  +04,  31 հոկտեմբերի, 2020

Դուգլաս Լիմա. Գեղարդ Մուսասին լավագույններից մեկն է այս քաշային կարգում

Բրազիլացի Դուգլաս Լիման անդրադարձել է Bellator-ի միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճած, Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասիի հետ մենամարտին, որտեղ նա պարտվել էր միավորներով:

«Ես շատ ուշ մտա պայքարի մեջ: Այս պայքարում հարգանը չափազանց շատ էր: Այժմ ես կպաշտպանեմ կիսամիջին քաշային կարգում իմ չեմպիոնական գոտին, բայց այս քաշում դեռ չեմ ավարտել իմ գործերը: Դարձյալ կպայքարեմ միջին քաշային կարգի գոտու համար: Ես մենամարտում էի այս քաշային կարգում աշխարհի լավագույնն մարտիկներից մեկի հետ: Ես շատ բան կսովորեմ այս մենամարտից և կվերադառնամ ավելի ուժեղ»,- բրազիլացի մարտիկի խոսքը մեջբերում է MMA Junkie-ն:

Հիշեցնենք, որ Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին թափուր էր, քանի որ գործող չեմպիոն, ամերիկացի Ռաֆայել Լովատոն առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես ավարտել է կարիերան:

35-ամյա Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել էր 2019-ի սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում կայացած Bellator 228 մրցաշարում ռևանշի հասնելով բրազիլացի Լիոտո Մաչիդայի նկատմամբ: Հայ մարտիկը չեմպիոնական գոտին կորցրել էր նախորդ տարվա հունիսին կայացած մենամարտում՝ պարտվելով Ռաֆայել Լովատոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս