15:47  ,  31 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնան» կարող է սնանկանալ, եթե ֆուտբոլիստները չհամաձայնեն աշխատավարձի կրճատման

Կատալոնական «Բարսելոնան» կարող է սնանկանալ, եթե ակումբին չհաջողվի ֆուտբոլիստների հետ փոխհամաձայնության գալ աշխատավարձի նվազեցման գնալու հարցում:

RAC1-ի համաձայն՝ «Բարսելոնային» անհրաժեշտ է կրճատել աշխատավարձի բյուջեն՝ այն հասցնելով 190 միլիոն եվրոյի: Այդ հարցով ակումբի և խաղացողների միջև բանակցությունները սկսվել են հոկտեմբերի 30-ին:

«Բարսելոնան» մինչև նոյեմբերի 5-ը պետք է հասնի ֆուտբոլիստների աշխատավարձի 30 տոկոս կրճատման, հակառակ դեպքում հունվարին ակումբը կսկսի սնանկացման գործընթացը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում