19:15  ,  31 հոկտեմբերի, 2020

«Պարմայի» 2 ֆուտբոլիստներ երկրորդ անգամ վարակվել են կորոնավիրուսով

Իտալական «Պարմայի» 2 ֆուտբոլիստներ կորոնավիրուսից բուժվելուց հետո դարձյալ հանձնել են թեստ, որի պատասխանը դրական է եղել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստները գտնվում են ինքնամեկուսացման մեջ և չունեն ախտանիշներ: Առաջիկա 2 օրերին նրանք դարձյալ թեստավորում կանցնեն:

«Պարմայի» մյուս բոլոր ներկայացուցիչների՝ կորոնավիրուսի թեստի պատասխանները բացասական են եղել «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղից առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս