14:43  ,  31 հոկտեմբերի, 2020

«Միլանի» բոլոր վարակված ֆուտբոլիստները բուժվել են կորոնավիրուսից

Իտալական «Միլանի»՝ կորոնավիրուսով վարակված բոլոր՝ 3 ֆուտբոլիստներն ապաքինվել են և կարող են վերսկսել մարզումները թիմի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Միլանում» կորոնավիրուս էր հայտնաբերվել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի, հարձակվող Յենս Պերես Հաուգեի ու պաշտպան Մատեո Գաբիայի մոտ:

Դոնարուման ու Հաուգեն հիվանդության շրջանում ախտանիշներ չունեին, իսկ Գաբիան լրացուցիչ հետազոտություն կանցնի մարզումները վերսկսելուց առաջ:

Իտալիայի առաջնության 5-րդ տուրից հետո «Միլանը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում