13:46  ,  31 հոկտեմբերի, 2020

Քոնոր Մաքգրեգորն ակնարկել է կարիերան վերսկսելու մասին

Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն ակնարկել է կարիերան վերսկսելու մասին:

«Վերադարձա McGregor FAST լաբորատորիայից: Ամբողջ մարմնիս սկանավորումն ավարտված է, և արդյունքներն արդեն ինձ մոտ են: Դուրս եմ գալիս թեթև քաշային կարգի դիվիզիոն»,- Ինստագրամում գրել է իռլանդացի մարտիկը:

Սպասվում է, որ Մաքգրեգորը 2021-ի հունվարին ռևանշ մենամարտ կանցկացնի ամերիկացի Ջաստին Պորյեի հետ:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը և Ջաստին Պորյեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում