13:14  ,  31 հոկտեմբերի, 2020

Տուխելը պատմել է, թե երբ Նեյմարը կկարողանա վերադառնալ խաղադաշտ

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, թե երբ բրազիլացի հարձակվող Նեյմարը կկարողանա խաղադաշտ վերադառնալ վնասվածքից հետո: Նեյմարը վնասվածք էր ստացել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում և փոխարինվել 26-րդ րոպեին:

«Նեյմարը պետք է խաղադաշտ վերադառնա հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ ազգային հավաքականների հանդիպումները տեղի են ունենալու նոյեմբերի 11-17-ը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա բրազիլացին մասնակցել է 4 խաղի, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում