12:41  ,  31 հոկտեմբերի, 2020

Լա լիգայի նորեկը կրկնել է «Ռեալի» ռեկորդը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Կադիսը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Էյբարի» նկատմամբ և 14 միավորով հավասարվել առաջատար «Ռեալ Սոսյեդադին» (տեսանյութ):

Իսպանիայի առաջնության նորեկն այս մրցաշրջանի բոլոր՝ 4 հաղթանակները տարել է արտագնա խաղերում՝ բաց չթողնելով ոչ մի գոլ: Լա լիգայի 91-ամյա պատմության մեջ առաջնությունում 4 արտագնա «չոր» հաղթանակով մեկնարկել էր միայն «Մադրիդի «Ռեալը» (1961 թվականին): Այդ տարի Արքայական ակումբը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Կադիսը» հյուրընկալվելիս հաղթել էր նաև «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում