11:58  ,  31 հոկտեմբերի, 2020

Եվրոպական առաջնություններից մեկը ժամանակից շուտ ավարտվել է

Իսլանդիայի առաջնությունն ու գավաթի խաղարկությունը ժամանակից շուտ ավարտվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, hաղորդում է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը:

Իսլանդիայի առաջնությունում անցկացվել էր 22 տուրերից 18-ը: 44 միավորով առաջատարն էր «Վալյուրը», որը ճանաչվել է երկրի չեմպիոն և նվաճել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Երկրորդ տեղը գրաված «Հաֆնարֆյորդյուրուն» ու եռյակը եզրափակած «Բրեյդաբլիկը» հաջորդ մրցաշրջանում կմասնակցեն Եվրոպայի լիգայի որակավորման փուլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում