11:19  ,  31 հոկտեմբերի, 2020

Ժորա Համազարյանը պարտվել է վարկանիշային մենամարտում

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ,  WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն Ժորա Համազարյանը պարտություն է կրել վարկանիշային մենամարտում։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած բրիտանական Siesta Boxing Promotion-ի երեկոյում  10 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ պարտվել է դաղստանցի Արսլան Մագոմեդովին։

24-ամյա գյումրեցի բռնցքամարտիկի թիմի անդամի խոսքով, Ժորա Համազարյանը համաձայն չէ պարտության հետ։

«Տեսագրությունն ենք խնդրել։ Վիճարկելի դրվագ կար 6-րդ ռաունդում։ Հարկ եղած դեպքում կբողոքարկենք»,- ասաց բռնցքամարտի ներկայացուցիչը։

ԱՄՆ-ում հանդես եկող հայ բռնցքամարտիկը երկրորդ  պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում, որում անցկացրեց 13-րդ մենամարտը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում