00:07  ,  31 հոկտեմբերի, 2020

Ռոնալդուն բուժվել է կորոնավիրուսից

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ապաքինվել է կորոնավիրուսից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

35-ամյա ֆուտբոլիստի հանձնած կորոնավիրուսի հերթական թեստի պատասխանը բացասական է եղել: Ավելի վաղ Ռոնալդուն հայտարարել էր, որ ՊՇՌ թեստն անհեթեթություն է:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել հոկտեմբերի 13-ին, երբ նա Պորտուգալիայի ազգային հավաքականի ճամբարում էր: Դրանից հետո նա վերադարձել էր Թուրին և ինքնամեկուսացվել, սակայն տնային պայմաններում շարունակում է մարզվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English