19:05  ,  30 հոկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում 22-ամյա անգլիացին առաջ է անցել Ժոաո Ֆելիշից («Աթլետիկո»), Դուվան Սապատայից («Ատալանտա») և Մոյզե Կենից (ՊՍԺ):

Հիշեցնենք, որ գերմանական «Լայպցիգի» դեմ հաղթական խաղում (5:0) Մարկուս Ռեշֆորդը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում