23:52  ,  30 հոկտեմբերի, 2020

UFC-ի նախագահը չի բացառել, որ Նուրմագոմեդովը կվերսկսի կարիերան

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը կարող է ցանկացած պահի վերսկսել մարզական կարիերան:

«Ես զրուցել եմ Խաբիբի հետ, նա շատ ոգևորված է իր վերջին հաղթանակի կապակցությամբ: Ավելի քան վստահ եմ, որ Խաբիբ կարող է վերսկսել կարիերան և 30-րդ մենամարտն անցկացնել UFC-ում, ինչպես ցանկանում էր նրա հայրը»,- Ուայթի խոսքը փոխանցում է CBSSportsRadio-ն:

Հիշեցնենք, որ UFC 254 մրցաշարում ռուսաստանցի մարզիկը հաղթանակ տարավ ամերիկացի Ջաստին Գեթժիի նկատմամբ և հայտարարեց կարիերան ավարտելու մասին: UFC-ում Նուրմագոմեդովն անցկացրել է 29 մենամարտ, տարել 29 հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս