16:12  ,  30 հոկտեմբերի, 2020

«Լոս-Անջելես Գելաքսին» հեռացրել է գլխավոր մարզիչին

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս-Անջելես Գելաքսին» պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզիչ Գիլյերմո Բարոսա Սկելոտոյին, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Լոս-Անջելես Գելաքսին» 47-ամյա մասնագետին պաշտոնանկ է արել թիմի վերջին 9 խաղերում 8 պարտություն գրանցելու պատճառով:

ՄԼՍ-ի առաջնության մրցաշարային աղյուսակում «Լոս-Անջելես Գելաքսին» վերջին տեղում է:

Գիլյերմո Բարոսա Սկելոտոն ամերիկյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2019 թվականի հունվարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում