15:10  ,  30 հոկտեմբերի, 2020

Պիոլի. «Միլանում» հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Սպարտայի» նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակը:

««Միլանը» գիտի՝ ինչ է պետք անել խաղադաշտում: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և արժանի հաղթանակ տարանք:

Գոհ եմ «Միլանի» ֆուտբոլիստների խաղից: Այս թիմում հանդես են գալիս բարձրակարգ խաղացողներ, և ինձ համար դժվար է ընտրել մեկնարկային կազմը»,- Պիոլիի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Իտալիայի առաջնության 5-րդ տուրից հետո «Միլանը» առաջատար է՝ 13 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում