14:07  ,  30 հոկտեմբերի, 2020

Գեղարդ Մուսասին չեմպիոնական հաղթանակը նվիրել է Հայաստանին

Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին բրազիլացի Դուգլաս Լիմայի հետ մենամարտում տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին:

«Ցանկանում եմ հաղթանակս նվիրել իմ երկրին, որն այժմ պատերազմի մեջ է: Հայաստան, սիրում եմ ձեզ եղբայրներ, քույրեր, ձեզ հետ եմ, մեր սրտի մեջ եք, մեր աղոթքներում եք: Հուսով եմ, որ շուտով խաղաղություն կլինի»,- մենամարտից հետո ասել է Մուսասին:

Հիշեցնենք, որ 35-ամյա Մուսասին հաղթանակ է տարել մրցավարների որոշմամբ և նվաճել է Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր: Նախկին չեմպիոն, ամերիկացի Ռաֆայել Լովատոն առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես ավարտել է կարիերան:

Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել էր 2019-ի սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում կայացած Bellator 228 մրցաշարում ռևանշի հասնելով բրազիլացի Լիոտո Մաչիդայի նկատմամբ: Հայ մարտիկը չեմպիոնական գոտին կորցրել էր նախորդ տարվա հունիսին կայացած մենամարտում՝ պարտվելով Ռաֆայել Լովատոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում