13:46  ,  30 հոկտեմբերի, 2020

Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Եվրոպայի լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:

Խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մայքլ Լինդլը («Վոլֆսբուրգ»), Դոնիել Մալեն (ՊՍՎ), Էլվիս Մանուն («Լուդոգորեց») և Էլ-Ֆարդու Բեն-Նաբուան («Ցրվենա Զվեզդա»):

Լավագույն ֆուտբոլիստը կորոշվի ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության միջոցով: Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում