12:41  ,  30 հոկտեմբերի, 2020

Ֆոնսեկա. «Ռոման» շատ դանդաղ էր գործում հարձակման գծում

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիայի» հետ ոչ ոքին:

««Ռոման» դանդաղ էր գործում հարձակման գծում և այդ պատճառով մենք չկարողացանք օգտագործել մեր ստեղծած հնարավորությունները:

Վերջին շրջանում ես գոհ եմ «Ռոմայի» ցուցադրած խաղից: Վստահ եմ, որ մենք կշտկենք մեր թերություններն ու մեծ հաջողությունների կհասնենք»,- Ֆոնսեկայի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ռոմա» - «ԲԿՄԱ Սոֆիա» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս