12:15  ,  30 հոկտեմբերի, 2020

Արտետա. Նիկոլյա Պեպեին խանգարում է խաղային անկայունությունը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում իռլանդական «Դանդոլկի» նկատմամբ տարած հաղթանակը և խոսել թիմի հարձակվող Նիկոլյա Պեպեի մասին:

«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և արժանի հաղթանակ տարանք: «Արսենալի» համար շատ կարևոր է նման խաղերում միավորների կորուստ թույլ չտալը:

Ինչ վերաբերվում է Նիկոլյա Պեպեին, ապա նրան խանգարում է խաղային անկայունությունը, սակայն վստահ եմ, որ կարճ ժամանակում նա լավ մարզավիճակ ձեռք կբերի»,- Արտետայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթանակ է տարել «Դանդոլկի» նկատմամբ 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում