11:50  ,  30 հոկտեմբերի, 2020

Տեր Շտեգենն ու Ումտիտին վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբում

Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ու ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին ապաքինվել են վնասվածքներից, տեղեկացնում է Sport.es-ը:

Ֆուտբոլիստներն արդեն վերսկսել են մարզումները «Բարսելոնայի» ընդհանուր խմբում և պատրաստ կլինեն մասնակցել թիմի առաջիկա հանդիպումներին:

Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտին մկանային վնասվածք էր ստացել, իսկ Տեր Շտեգենն օգոստոսին ծնկի վիրահատության էր ենթարկվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում