10:49  ,  30 հոկտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով «Ալաշկերտ» ՖԱ-ի 4 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ հոկտեմբերի 30-ն նշանակված 10-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է»,- ասված է ՀՖՖ տարածած հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա Հայաստանի Պրեմիեր լիգայի 1 հանդիպում: «Շիրակը» կընդունի «Նոային»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով