Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում:
27-ամյա Լուկակուն ստացել է ձախ ոտքի մկանային վնասվածք և չի կարողանա մասնակցել «Ինտերի» առաջիկա հանդիպումներին:
Վտանգված է Լուկակուի մասնակցությունը նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղին, որը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ «Շախտյոր» - «Ինտեր» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում