11:18  ,  30 հոկտեմբերի, 2020

Լուկակուն կարող է բաց թողնել «Ռեալի» հետ հանդիպումը

Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում:

27-ամյա Լուկակուն ստացել է ձախ ոտքի մկանային վնասվածք և չի կարողանա մասնակցել «Ինտերի» առաջիկա հանդիպումներին:

Վտանգված է Լուկակուի մասնակցությունը նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղին, որը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 4-ին:

Հիշեցնենք, որ «Շախտյոր» - «Ինտեր» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում