10:21  ,  30 հոկտեմբերի, 2020

Վարդի. «Լեսթերը» կարող է երկար ճանապարհ անցնել Եվրոպայի լիգայում

Անգլիական «Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում հունական ԱԵԿ-ի նկատմամբ տարած հաղթանակը:

«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Իհարկե, չունենք այնպիսի լայն կազմ, որ կարողանանք փոփոխություններով բեկում մտցնել խաղի մեջ, բայց «Լեսթերի» հիմնական կազմն էլ ի վիճակի է հաղթանակ տանել:

Կարծում ենք, որ կարող ենք երկար ճանապարհ անցնել Եվրոպայի լիգայում: Ցանկանում ենք շարունակել պայքարել նույն ոգով»,- Վարդիի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Լեսթերը» հաղթանակ է տարել ԱԵԿ-ի նկատմամբ 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում