01:58  ,  30 հոկտեմբերի, 2020

«Արսենալն» ու «Նապոլին» հաղթանակներ տարան, «Ռոման» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հոկտեմբերի 29-ին տեղի են ունեցել A, B, C, D, E, F խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:

A խմբում իտալական «Ռոման» ընդունել էր բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիային»: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ խաղակեսի սկզբում:

B խմբում Լոնդոնի «Արսենալը» 3:0 հաշվով հաղթանակ տարավ իռլանդական «Դանդոլկի» նկատմամբ: Գոլերի հեղինակ դարձան Էդվարդ Նկետիան, Ժոզեֆ Ուիլոկը և Նիկոլյա Պեպեն:

F խմբում իտալական «Նապոլին» Մատեո Պոլիտանոյի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց իսպանական «Ռեալ Սոսյեդադին»:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

A խումբ

«Ռոմա» (Իտալիա) - «ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա)՝ 0:0

«Կլուժ» (Ռումինիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1:1

B խումբ

«Արսենալ» (Անգլիա) - «Դանդոլկ» (Իռլանդիա)՝ 3:0 (տեսանյութ)

«Մոլդե» (Նորվեգիա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 1:0

C խումբ

«Նիցա» (Ֆրանսիա) - «Հապոել Բեր Շեւա» (Իսրայել)՝ 1:0

«Սլավիա» (Չեխիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:0

D խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Ստանդարդ» (Բելգիա)՝ 3:0

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Լեխ Պոզնան» (Լեհաստան)՝ 1:0

E խումբ

«Գրանադա» (Իսպանիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 0:0

«Օմոնիա» (Կիպրոս) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա)՝ 1:2

F խումբ

«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 0:1

«Ազ Ալկմար»  (Հոլանդիա) - «Ռիեկա» (Խորվաթիա)՝ 4:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում