00:40  ,  30 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնայի» պաշտպանը վնասվածք է ստացել

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղում:

«Բարսելոնայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 21-ամյա Արաուխոյի ոտքի վնասվածքը լուրջ չէ, սակայն ապաքինման ժամկետի վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում:

Ռոնալդ Արաուխոն Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 2 հանդիպման, դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

Արաուխոյի պայմանագիրը կատալոնական թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում