23:12  ,  29 հոկտեմբերի, 2020

ԵԼ. «Ռոմայի» մեկնարկային կազմը

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման համար:

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմայի» մեկնարկային կազմում:

«Ռոմա». Պաու Լոպես, Ֆասիո, Սմոլինգ, Կումբուլա, Պերես, Կրիստանտե, Վիլար, Սպինազոլա, Պերես, Մխիթարյան, Մայորալ:

A խմբում ընդգրկված «Ռոման» բուլղարական ակումբին կընդունի հոկտեմբերի 29-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում