22:48  ,  29 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու. Ցանկանում եմ Գվարդիոլային վերադարձնել «Կամպ Նոու»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտնել է, թե որն է լինելու իր առաջին քայլը ակումբի նախագահ ընտրվելու դեպքում:

««Բարսելոնայում» առկա է խաղային ճգնաժամ, և միայն կտրուկ փոփոխություններով հնարավոր կլինի շտկել իրավիճակը:

Եթե ես ընտրվեմ նախագահ, ապա առաջին քայլը, որ կանեմ, դա Խոսեպ Գվարդիոլային «Կամպ Նոու» վերադարձնելը կլինի»,- Ֆոնտի խոսքը փոխանցում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ակումբի տնօրենների խորհրդի անդամները հրաժարական են ներկայացրել: Նախագահական ընտրությունները տեղի կունենան առաջիկա 90 օրերի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում