22:17  ,  29 հոկտեմբերի, 2020

Վիերի. Մեսին ֆուտբոլային աշխարհի Հարի Փոթերն է

Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Վիերին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Յուվենտուսի» նկատմամբ կատալոնական «Բարսելոնայի» տարած հաղթանակը:

««Բարսելոնան» հրաշալի հանդիպում անցկացրեց և արժանի էր հաղթանակի, նրանք կարող էին հեշտությամբ 6-7 գոլ խփել:

Մեսին հրաշագործ է, նա ֆուտբոլային աշխարհի Հարի Փոթերն է: Երբ նա դադարի ֆուտբոլ խաղալ, ես դեն կնետեմ հեռուստացույցը»,- Վիերիի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթանակ էր տարել «Յուվենտուսի» նկատմամբ 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում