20:53  ,  29 հոկտեմբերի, 2020

Միհրան Հարությունյանը տեսաուղերձ է հղել Ստեփանակերտից

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից տեսաուղերձ է հղել համայն հայությանը:

«Ես Ստեփանակերտում եմ։ Քաղաքը անընդհատ ռմբակոծում են։ Բազմաթիվ մարդիկ մնացել են առանց տանիքի և օգնության կարիք ունեն։

Վստահ եմ, որ բոլորով կարող ենք օգնել բոլորին՝ ձեռք բերել ամենաանհրաժեշտը։

Մարդիկ, ովքեր ցանականում են օգնության իրենց բաժինն ունենալ այս գործում կարող են գումար փոխանցել այս հաշվեհամարին․ 4274270016454035, ստացող՝ Միհրան Հարությունյան։

Տեղում ողջ հասույթը կտնօրինենք, որպեսզի օգնությունը հասնի հասցեատերերին։

Բոլորիս խաղաղ երկինք...»,- ասել է Միհրան Հարությունյանը:

Նմանատիպ ուղերձով հանդես է եկել նաև Միհրան Հարությունյանի հետ Արցախ մեկնած խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը:

View this post on Instagram

A post shared by Eduard "LionHeart" Vartanyan (@eduard_vartanyan) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում