19:14  ,  29 հոկտեմբերի, 2020

Իբրահիմովիչ. Կորոնավիրուսն ինձ մարտահրավեր նետեց, սակայն ես հաղթեցի

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը վարակվել էր կորոնավիրուսով, խորհուրդ է տվել բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները:

«Կորոնավիրուսն ինձ մարտահրավեր նետեց, սակայն ես հաղթեցի: Մտածեք գլխով և պահպանեք հակահամաճարակային կանոնները:

Եթե ձեր անունը Զլատան չէ, ապա վիրուսը բավականին վտանգավոր է և պետք է զգուշանալ դրանից»,- Իբրահիմովիչի խոսքը փոխանցում է Rassegnatweet-ը:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում