18:16  ,  29 հոկտեմբերի, 2020

Մաուրիցիո Սարին պատրաստ է հրաժարվել «Յուվենտուսի» փոխհատուցումից

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատրաստ է խզել պայմանագիրը թուրինյան ակումբի հետ առանց փոխհատուցում պահանջելու:

Goal.com-ի տեղեկություններով՝ «Յուվենտուսը» Սարիին որպես փոխհատուցում պետք է վճարեր 10 միլիոն եվրո, սակայն 61-ամյա մասնագետը համաձայնվել է հեռանալ առանց փոխհատուցման:

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին չէր հրաժարվել ակումբի փոխհատուցումից և թուրինյան ակումբից ստացել էր 5 միլիոն եվրո փոխհատուցում:

Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված էր մինչև 2022 թվականի հունիս: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում