17:42  ,  29 հոկտեմբերի, 2020

«Լոռի» - «Ուրարտու»՝ 1:1

Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Վանաձորի «Լոռին» ընդունեց Երևանի «Ուրարտուին»:

Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: «Լոռիի» կազմից գոլի հեղինակ դարձավ Հայիթին ներկայացնող պաշտպան Ալեքսիսը, իսկ «Ուրարտուի» միակ գոլը խփեց Հայիթին ներկայացնող հարձակվող Ջոնել Դեսիրեն:

Այժմ «Ուրարտուն» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 14 միավորով, իսկ «Լոռին» ունի 10 միավոր և երկրորդ տեղում է: 

Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Լոռի» - «Ուրարտու»՝ 1:1

Ալեքսիս, 16 - Ջոնել Դեսիրե, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում