16:33  ,  29 հոկտեմբերի, 2020

Եվրոպայի լիգա. «Ռոմայի» հայտացուցակը

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման համար:

Հայտացուցակում տեղ են տել 22 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

A խմբում ընդգրկված «Ռոման» բուլղարական ակումբին կընդունի հոկտեմբերի 29-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի առաջին տուրում «Ռոման» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել շվեյցարական «Յանգ Բոյզի» նկատմամբ, իսկ ԲԿՄԱ-ն տանը 0:2 հաշվով պարտվել է ռումինական «Կլուժին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում