15:14  ,  29 հոկտեմբերի, 2020

15 ամիս անց Աբրամովիչը դարձյալ ներկա է եղել «Չելսիի» խաղին (ֆոտո)

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ներկա է եղել ռուսական «Կրասնոդարի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպմանը, հաղորդում է Daily Mail-ը:

Ռուս գործարարը նախորդ անգամ իր թիմի խաղին ստադիոնից հետևել էր 2019 թվականի հուլիսին:

Հիշեցնենք, որ Կրասնոդարում տեղի ունեցած խաղում «Չելսին» խփել էր 4 անպատասխան գոլ: Չեմպիոնների լիգայի առաջին տուրում 2 թիմերն էլ ոչ ոքի էին ավարտել իրանց հանդիպումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում