14:30  ,  29 հոկտեմբերի, 2020

MMA-ի մարտիկ Դավիթ Խաչատրյանի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը

Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Դավիթ Խաչատրյանը մենամարտ կանցկացնի տևական ընդմիջումից հետո:

Դեկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք Fight Nights Global մրցաշարում հայ մարտիկը ուժերը կչափի ռուս Ալեքսեյ Մախնոյի հետ:

32-ամյա Դավիթ Խաչատրյանը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ, տարել 24 հաղթանակ ու կրել 4 պարտություն: Ալեքսեյ Մախնոն տարել է 19 հաղթանակ ու կրել 8 պարտություն:

Դավիթ Խաչատրյանը նաև պատմել է, որ պատրաստ է պայմանագիր կնքել Fight Nights-ի հետ:

«Համաձայն եմ պայմանագիր կնքել Fight Nights-ի հետ: Եթե պարտվեմ Մախնոյին, ամեն դեպքում կլինի ռևանշ: Մրցակցիս մասին գիտեմ, որ նա հարվածային մարտիկ է: Ինձ շատերն են առաջարկել մենամարտել, բայց ես ընտրել եմ Fight Nights-ը: Հայաստանում գրեթե չկա MMA, միայն մեկ ակումբ»,- Fight Nights-ի մամուլի ծառայության հետ հարցազրույցում ասել է Դավիթ Խաչատրյանը:

View this post on Instagram

ДАВИД ХАЧАТРЯН @davidxachatryan: "Если проиграю Махно @alexmakhno, реванш будет по-любому" 01:30 - Больше люблю ринг, чем клетку 01:54 - Контракт в Fight Nights: я согласен 02:47 - Если проиграю Махно, реванш будет по-любому 05:35 - Мне много где предлагали драться,но я выбрал Fight Nights 06:26 - Мне нравится как дерутся Арман (фамилию не услышала) и Вартан Асатрян 07:00 - В Армении вообще нет MMA, только один клуб 07:30 - Про Махно я знаю только то, что он ударник 08:55 - В клетке я иду до конца ✅Смотрим, ставим лайки, делимся с друзьями! Полное видео смотрите в наших группах в социальных сетях и на нашем YouTube канале FIGHT NIGHTS GLOBAL TV. #davidkhachatryan #хачатрян #fng #fightnightsglobal #вместемысильнее #давидхачатрян @lasha_churguliya

A post shared by FIGHT NIGHTS GLOBAL - ММА (@fightnights) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում