13:50  ,  29 հոկտեմբերի, 2020

Էրլինգ Հոլանդը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում (2:0) ռուսական «Զենիթին» խփած գոլի շնորհիվ սահմանել է տպավորիչ ռեկորդ:

20-ամյա ֆուտբոլիստը լավագույն նորամուտն է գրանցել Չեմպիոնների լիգայում, որտեղ մեկնարկային 10 խաղերում խփել է 12 գոլ, հայտնում է Sky Sports-ը:

Այդ ցուցանիշով Հոլանդը գերազանցել է Սիմոնե Ինձագիին («Լացիոյի» նախկին հարձակվող»), Հարի Քեյնին («Տոտենհեմ») և Սադիո Մանեին («Լիվերպուլ»), որոնք Չեմպիոնների լիգայում մեկնարկային 10 խաղերում դարձել են 9-ական գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում