12:44  ,  29 հոկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. Մեսիի հերթական ռեկորդը

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլի հեղինակ դառնալով Թուրինի «Յուվենտուսի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում (2:0), սահմանել է ռեկորդ:

33-ամյա Մեսին առաջին ֆուտբոլիստն է, որ 70 գոլ է խփում Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Այդ խաղում արգենտինացին նաև գոլային փոխանցում էր կատարել ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին: Դա նրա 35-րդ գոլային փոխանցումն էր Չեմպիոնների լիգա: Այդ ցուցանիշով Մեսին զիջում է միայն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը կատարել է 38 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս