12:05  ,  29 հոկտեմբերի, 2020

Կրակոցներ ու օդային տագնապ. Միհրան Հարությունյանը և Էդուարդ Վարդանյանն Արցախում են

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը և խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը ժամանել են Արցախ:

Էդուարդ Վարդանյանն Ինստագրամի Story բաժնում տեղադրել է մի քանի տեսանյութ Ստեփանակերտից: Դրանցից մեկում լսվում են կրակոցներ ու օդային տագնապի ձայն:

«Ողջույն ընկերներ: Տեսեք, թե ինչպիսի գեղեցկություն է: Ամբողջ գիշեր լսվում էին հրետակոծության ձայներ»,- ասել է Էդուարդ Վարդանյանը:

Ավելի վաղ 2 մարտիկները NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ Արցախ կուղևորվեն հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում