11:55  ,  29 հոկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ու գոլի թեկնածուները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Լավագույնի կոչման համար կպայքարեն Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ժոաո Ֆելիշը («Աթլետիկո»), Դուվան Սապատան («Ատալանտա») և Մոյզե Կենը (ՊՍԺ):

Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում են Մարկուս Թյուրամը («Բորուսիա Մ.»), Դուվան Սապատան («Ատալանտա»), Յոզուա Կիմիխը («Բավարիա») և Տոկմակ Նուգենը («Ֆերենցվարոշ»):

Հաղթողները հայտնի կդառնան ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում