11:45  ,  29 հոկտեմբերի, 2020

Յուրա Մովսիսյան. Մեր ազգը հզոր է (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Թիկունքում... Պատմություն կդառնան էս ֆոտոները... Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում... Մեր ազգը հզոր է և միասնական, ու հենց դա է, որ հաղթելու ենք»,- գրել է Մովսիսյանը՝ հրապարակելով լուսանկար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով