09:36  ,  29 հոկտեմբերի, 2020

MMA-ի մարտիկ Վարդան Ասատրյանը Արցախում է (ֆոտո)

Խառը մենամարտերի (MMA) ռուսաստանցի մարտիկ Վարդան Ասատրյանը ժամանել է Արցախ: Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ Ասատրյանը զինվորական համազգեստով՝ զենքը ձեռքին:

Վարդան Ասատրյանը ММА-ում անցկացրել է 28 մենամարտ և տարել 20 հաղթանակ:

Հիշեցնենք, որ Արցախ մեկնելու համար Հայաստան են ժամանել նաև ռուսաստանցի մարտիկ Էդուարդ Վարդանյանը և Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը: Նրանք Արցախ կուղևորվեն հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում