09:09  ,  29 հոկտեմբերի, 2020

Գեղարդ Մուսասին ու Դուգլաս Լիման կշռվել են (ֆոտո)

Bellator-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին ու բրազիլացի Դուգլաս Լիման կշռվել են մենամարտից առաջ: Տեղի է ունեցել նաև հայացքների մենամարտը:

Գեղարդ Մուսասիի և Դուգլաս Լիմայի միջև չեմպիոնական մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Անկասվիլ շրջանում: Հաղթողը կնվաճի Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր է: Գործող չեմպիոն, ամերիկացի Ռաֆայել Լովատոն առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես ավարտել է կարիերան:

35-ամյա Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է 2019-ի սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում կայացած Bellator 228 մրցաշարում ռևանշի հասնելով բրազիլացի Լիոտո Մաչիդայի նկատմամբ: Հայ մարտիկը չեմպիոնական գոտին կորցրել էր նախորդ տարվա հունիսին կայացած մենամարտում՝ պարտվելով Ռաֆայել Լովատոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում