00:18  ,  29 հոկտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը Սանոգոյի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել է պայմանագիրը Զաքարիա Սանոգոյի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա կիսապաշտպանը հայկական ակումբին միացել է 2019 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Սանոգոն մասնակցել է 46 խաղի՝ դառնալով 3 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում