21:48  ,  28 հոկտեմբերի, 2020

«Բավարիան» երրորդ անգամ չի կարողացել պայմանավորվել առանցքային խաղացողներից մեկի հետ

Մյունխենի «Բավարիան» դարձյալ չի կարողացել ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի հետ փոխհամաձայնության գալ գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում, հաղորդում է Sport Bild-ը:

Նախորդ շաբաթ 28-ամյա ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին բանակցել է «Բավարիայի» ներկայացուցիչների հետ, սակայն կողմերը չեն կարողացել պայմանավորվել: Դա Ալաբայի պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցությունների երրորդ փուլն էր: Կողմերն այդ հարցով բանակցել էին նաև հունիսին ու օգոստոսին:

Դավիդ Ալաբայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», ֆրանսիական ՊՍԺ-ն ու Թուրինի «Յուվենտուսը»: Նա 2011-ից է հանդես գալիս «Բավարիայում», որի կազմում անցկացրել է 393 հանդիպում, դարձել 31 գոլի ու 49 գոլային փոխանցման հեղինակ: Ավստրիացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021-ի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում