20:46  ,  28 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնան» ունի նախագահի պաշտոնակատար

Կարլես Տուսկետսը նշանակվել է կատալոնական «Բարսելոնայի» նախագահի պաշտոնակատար, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչև այս Տուսկետսն ակումբի տնտեսական ստրատեգիայի միության ղեկավարն էր:

Ստեղծվել է նաև նոր հանձնաժողով, որը 3 ամսվա ընթացքում կազբաղվի ակումբի տնօրենների խորհրդի նոր անդամների ընտրության հարցով:

«Բարսելոնայի» նախագահի պաշտոնը թափուր էր դարձել Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարականից հետո: Նախագահի հրաժարականին հաջորդող 90 օրերի ընթացքում պետք է տեղի ունենան նախագահի նոր ընտրություններ:

Խոսեպ Բարիա Բարտոմեուն «Բարսելոնան» ղեկավարում էր 2014 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում