19:35  ,  28 հոկտեմբերի, 2020

Ֆուտբոլային միջոցառում՝ արցախցի երեխաների համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ, Արցախից ժամանած երեխաների համար ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպել էր ֆուտբոլային փոքրիկ միջոցառում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Երեխաները և «Գանձասար-Կապան-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստները, բաժանվելով խմբերի, անցկացրել են տարբեր խաղեր։ Միջոցառման ավարտին արցախցի երեխաները ստացել են նվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Տալինի «Արարատ» ակումբի կողմից:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում