18:59  ,  28 հոկտեմբերի, 2020

«Լիվերպուլը» խփել է 10000-րդ գոլը

Անգլիական «Լիվերպուլը» դանիական «Միտյուլանդի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում խփել է հոբելյանական գոլ

Պորտուգալացի կիսապաշտպան Դիեգու Ժոտայի խփած գոլը լիվերպուլցիների համար 10000-րդն էր բոլոր մրցաշարերում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Լիվերպուլն» իր պատմության առաջին գոլը խփել է 1892 թվականին սեպտեմբերին: Լինկաշիրի Գավաթի խաղում աչքի է ընկել Ջոկա Սմիթը:

Հիշեցնենք, որ «Միտյուլանդի» դեմ խաղում «Լիվերպուլը» տնային հաղթանակ էր տարել 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում