16:48  ,  28 հոկտեմբերի, 2020

«Բավարիան» երրորդ անգամ չի կարողացել համաձայնության գալ Ալաբայի հետ

Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան հերթական անգամ մերժել է մյունխենյան ակումբի առաջարկը, տեղեկացնում է Sport Bild-ը:

«Բավարիան» երրորդ անգամ է բանակցություններ սկսել Ալաբայի գործակալ Պինի Զահավիի հետ, սակայն չի կարողացել համաձայնության հասնել:

Դավիդ Ալաբան «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալաբայի հետ անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում