16:09  ,  28 հոկտեմբերի, 2020

Սուլշերը նոր կենտրոնական հարձակվող է փնտրում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի հարձակումը:

The Athletic-ի հաղորդմամբ՝ նորվեգացի մասնագետը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:

20-ամյա Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը»:

Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ավստրիական «Զալցբուրգից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս